Ծառայությունների ոլորտները

Կորպորատիվ իրավունքի հարցեր

Կորպորատիվ վեճեր – դրանք տարաձայնություններ են, որոնք առաջանում են կազմակերպության բաժնետերերի և աշխատանքային կոլեկտիվի կամ բաժնետերերի և կազմակերպության ղեկավարության միջև կազմակերպության կառավարման, տնտեսական գործունեության իրականացման և այլ հարցերով: Այս վեճերի սուբյեկտները կարող են լինել կազմակերպությունը (իրավաբանական անձը), իրավաբանական անձի կառավարման մարմինը (տնօրեն, գլխավոր տնօրեն, տնօրենների խորհուրդ), բաժնետերը (մասնակիցը, հիմնադիրը): Բոլոր կորպորատիվ վեճերը կարելի է բաժանել 3 հիմնական տեսակների, ըստ մասնակիցների. բաժնետեր-բաժնետեր, բաժնետեր-ընկերություն, ընկերություն-պետություն:


Այս ոլորտում Այս ոլորտում ՙBRAVE՚ իրավաբանական ընկերությունն իրականացնում է`


-    տնտեսական ընկերությունների բաժնետերերի և մասնակիցների փոխհարաբերություններից ծագած հարցերով, այդ թվում` բաժնետոմսերի և բաժնեմասերի բաշխման, կառավարման մարմինների ձևավորման և նրանց լիազորությունների վերաբերյալ, իրավական օգնության տրամադրում,
-    իրավական խորհրտադվության տրամադրում բաժնետերերի մասնակիցների ընդհանուր ժողովի կազմակերպման հարցերով,
-    ընկերության բաժնեմասերի (բաժնետոմսերի) ձեռքբերման և վաճառքի կամ այլ կերպ օտարման գործարքների իրավական ուղեկցում,
-    համալիր խորհրդատվության տրամադրում ֆինանսական, բանկային, հարկային օրենսդրությունների վերաբերյալ,
-    իրավական աջակցություն իրավաբանական անձանց սնանկության և լուծարման հարցերով, ինչպես նաև հաճախորդների շահերի ներկայացում և պաշտպանություն դատարանում լուծարվող կամ սնանկացած ընկերության պարտքերի բռնագանձման հարցերով,
Բացի այդ, ընկերությունն իրականացնում է նաև`
-    մանր (մինորիտար) բաժնետերերի իրավունքների պաշտպանություն,
-    անվանական արժեթղթերի սեփականատերերի վերաբերյալ ռեեստրում գրանցման կազմակերպում և իրավական ուղեկցում,
-    իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումների բողոքարկում,
-    բաժնետոմսերի գնորդի իրավունքների ու պարտականությունների փոխանցում բաժնետիրոջը և (կամ) բաժնետիրական ընկերությանը` կապված օտարվող բաժնետոմսերը նախապատվության իրավունքով ձեռք բերելու հետ,
-    ընկերության կողմից կնքված գործարքների անվավեր ճանաչում,


Առավել հաճախ իրավաբանական օգնությունը անհրաժեշտ է բաժնետերերի իրավունքների խախտման հետ կապված կորպորատիվ վեճերով`
-    ընկերության հիմնադրման պայմանագրերի կամ հիմնադիր փաստաթղթերի անվավերության հայցապահանջների դեպքում,
-    ընկերության բաժնետերերի հայցով ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքի խախտման դեպքում, 
-    բաժնետերերի և տնօրենների ժողովների որոշումների անվավերության հայցերով,
-    դուստր ընկերությունների հայցերով հիմնական ընկերության կողմից պատճառված վնասները հատուցելու պահանջի վերաբերյալ,
-    ընկերության կնքած գործարքներն անվավեր ճանաչելու հայցերով,
-    բաժնետոմսերի հետգնման հայցերով,
-    ընկերության մասնակիցներին տեղեկատվության տրամադրման հայցերով,
-    մասնակիցների հայցերով դրամական միջոցներ կամ գույք տրամադրելու պահանջների վերաբերյալ, ընկերության գործունեության դադարման դեպքում,
-    կանոնադրական կապիտալի ձևավորման հետ կապված վեճերով,


Ընկերությունը բաժնետերերի շահերի պաշտպանությունն իրականացնում է հետևյալ ձևերով.
-    բաժնետերերի շահերի ներկայացում բաժնետերերի ընդհանուր ժողովում, այդ թվում` շահաբաժինների հաստատման և վճարման հարցերով,
-    իր բաժնետոմսերը հետ գնելու ընկերության հանդեպ ունեցած բաժնետիրոջ պահանջի իրավունքի իրականացում,
-    հաշվապահական և այլ փաստաթղթերի ձեռքբերումը` մենենջմենտի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար,
-    ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության և գործադիր մարմինների գործունեության վերլուծություն` օրենսդրության պահպանման տեսանկյունից,
-    ընկերության գործադիր մարմնի մեղավոր գործոողության (անգործության) հետևանքով ընկերությանը պատճառված վնասների բռնագանձման և կատարողական վարույթի իրականացման գործընթացների իրավական ուղեկցում,
-    այլ:


Կորպորատիվ գրանցում - իրենից ներկայացնում է տարաբնույթ իրավաբանական ծառայությունների ամբողջություն, որոնք ուղղված են իրավաբանական անձանց ստեղծման կապակցությամբ իրավական գործողությունների իրականացմանը, իրավաբանական անձանց գործունեության ընթացքում կորպորատիվ փոփոխությունների իրականացմանը, այդ թվում` կանոնադրական կապիտալի նվազեցում և ավելացում, բիզնեսի կայունության ապահովում անօրինական գործողություններից, ինչպես նաև իրավաբանական անձանց լուծարման և վերակազմակերպման օրենսդրական ընթացակարգերի իրականացում:


Ընկերությունն իրականացնում է ՀՀ-ում իրավաբանական անձանց, նրանց մասնա¬ճյուղերի, ներկայացուցչությունների, ինչպես նաև արտասահմանյան իրավաբանական անձանց մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների հիմնում, իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերի նախագծերի մշակում և իրավասու մարմին գրանցման ներկայացում, ՀՀ-ում իրավաբանական անձանց վերակազմակերպման ու լուծարման գործընթացների իրավաբանական ուղեկցում և հաճախորդներին բազմակողմանի խորհրդատվության տրամադրում:   
 

 Հարկային և մաքային իրավունք


Ընկերությունը ծառայություններ է տրամադրում հարկային հարաբերույթւոնների ոլորտում, իրականացնում է ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ներմուծման և արտահանման դեպքում սահմանված վճարների գանձման գործընթացների իրավաբանական ուղեկցում: Ըստ անհրաժեշտության, Ընկերությունը ներգրավում է որակյալ մասնագետների` հարկային ոլորտում աուդիտորական եզրակացությունների պատրաստման համար: Ընկերությունը նաև իրականացնում է հաճախորդների իրավունքների պաշտպանություն հարկային վեճերի առաջացման դեպքում, խորհրդատվություն է տրամադրում հարկային մարմինների հետ հարաբերություններում ծագած հարցերում, պաշտպանում է հաճախորդների իրավունքները պետական հարկային մարմինների կողմից ընկերության ֆինանսական գործունեության ստուգման ժամանակ, ներկայացնում է հաճախորդների շահերը դատարաններում:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում Հայաստանում մաքսային կարգավորման ոլորտում, այդ թվում` ՀՀ մաքսային օրենսդրության կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, Հայաստանի մաքսային մարմինների բոլոր մակարդակներում հաճախորդների շահերի ներկայացում, հաճախորդի շահերի ներկայացում և պաշտպանություն դատարանում այնպիսի վեճերով, որոնք կապված են մաքսային վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնին չտրամադրելու, ապրանքները, տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու, մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ Հայաստանի տարածքով ապրանքների տեղափոխման հետ և այլն:


Բանկային և ֆինանսական իրավունք


Ընկերությունը լայն իրավաբանական ծառայություններ է տրամադրում ֆինանսական և բանկային իրավունքի ոլորտներում:


Ընկերությունն իրականացնում է բանկերի ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև հայկական և արտասահմանյան բանկերի ներկայացուցչությունների և մասնաճյուղերի հիմնման գործընթացների իրավաբանական ուղեկցում, նախապատրաստում է բանկային սպասարկման պայմանագրերի նախագծեր, ներկայացնում է հաճախորդների շահերը բանկային և ֆինանսական հաստատությունների հետ նրանց տնտեսական գործունեության ֆինանսավորման նախագծերի համաձայնեցման գործընթացներում, տրամադրում է խորհրդատվություն Հայաստանում և Հայաստանից դուրս բանկային հաշիվների բացման վերաբերյալ:


Ընկերությունը առաջարկում է հաճախորդների արժութային, հաշվարկային և տարբեր ֆինանսական գործարքների հետ կապված ամբողջական ծառայություններ: Ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում հաճախորդներին հաշվարկների տարբեր ձևերի (ինկանսո, ակրեդիտիվով և այլ) օգտագործմամբ գործարքների իրականացման ժամանակ:
Ընկերությունը իրականացնում է նաև ֆինանսական հաստատությունների (կրեդիտային, լիզինգային և ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ներդրումային, շինարարության ֆինանսավորման հիմնադրամների և այլն) ստեղծման և վերակազմակերպման գործընթացների իրավական ուղեկցում:
 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Այս բաժնում գտնվում են հոդվածներ և իրավաբանների մեկնաբանություններ, որոնք վերաբերում են րիավաբանական տեսության և պրակտիկայի ակտուալ հարց

Այս բաժնում զեոտեղված են նաև հենց իրավաբանական ընկերությանը վերքաբերող հրապարակումներ

Մանրամասն